Կատալոնական «Բարսելոնան» հունվարին կարող էր ձեռք բերել ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին, այդ մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը մոտ էր 35-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելուն 2022 թվականի ձմռանը, բայց ի վերջո կատալոնական ակումբի ղեկավարությունը որոշեց ձեռք բերել Ֆերան Տորեսին «Մանչեսթեր Սիթիից» և Պյեր-Էմերիկ Օբամեյանգին «Արսենալից»:
Նշենք, որ ֆուտբոլիստը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր է կնքել «Վալենսիայի» հետ: