«Ինտերը» ֆինանսական փոխհատուցում է ստացել ՈւԵՖԱ-ից

Միլանի «Ինտերը» ֆինանսական փոխհատուցում է ստացել ՈւԵՖԱ-ից Եվրո-2020-ում կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի սրտի կանգի համար, հայտնում է Calciomercato-ը:

Ըստ աղբյուրի՝ փոխհատուցման չափը կազմել է 3 մլն եվրո։ ՈւԵՖԱ-ն ստիպված է եղել վճարել այս գումարը այն պատճառով, որ Էրիկսենը, որն այդ ժամանակ հանդես էր գալիս «Ինտերում», ՈւԵՖԱ-ի հովանու ներքո կայացած խաղում սրտի կանգ էր ստացել։

Քրիստիան Էրիկսենը սրտի կանգ է ստացել 2021 թվականին Եվրո-2020-ում Դանիայի հավաքականի կազմում հանդես գալու ժամանակ։