Մասիմիլիանո Ալեգրի. «Կարծում եմ նա չի կարող մասնակցել Աշխարհի առաջնությանը»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի մասնակցի ակումբի առաջիկա երեք հանդիպումներին:

«Մրցաշրջանի սկզբում ծնկի վիրահատությունից հետո Պոգբան պայքարում է մարզավիճակը վերականգնելու համար: Վնասվածքը բարդ էր, նրան դեռ ժամանակ է պետք ապաքինվելու համար:

Կարծում եմ նա չի կարող մասնակցել Աշխարհի առաջնությանը», – մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը: