Դավիդ դե Խեան չի մասնակցի Աշխարհի առաջնությանը

Նոյեմբերի 11-ին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կհայտարարի թիմի վերջնական հայտացուցակը Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության համար։ 

Ըստ The Sun-ի, «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան չի մեկնի Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությանը: Լուիս Էնրիկեին դուր չի գալիս դարպասապահի ցուցադրած խաղը:

Նշենք, որ 2022թ.-ի Աշխարհի առաջնությանը կմեկնարկի նոյեմբերի 20-ին` Կատարում: