Միլանի «Ինտերի» եզրային պաշտպան Ռոբին Գոսենսը դժգոհ է թիմում իր խաղաժամանակից, և կարող է ձմռանը հեռանալ ակումբից:
Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, 28-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Գերմանիայի առաջնություն։ Նրա ծառայություններով հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերը»։
Այս մրցաշրջանում Գոսենսը միլանյան թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։