Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի առաջիկա նպատակների մասին.
«Մենք չենք դադարի աշխատել, ես ամբողջովին վստահ եմ մեր նախագծի վրա: Այո, սպասելիքները չարդարացվեցին բայց սա դեռ ամենը չէ:
Պետք է ընդունենք քննադատությունն ու առաջ շարժվենք: Ես զգում եմ նախագահի ու «Բարսելոնայի» ղեկավարության աջակցությունը:
Կարծում եմ՝ լավ արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Հակառակ պարագայում կգա նոր մարզիչ»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն: