Լոնդոնի «Թոթենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս»:
La Gazzetta dello Sport-ի հավաստմամբ՝ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին ցանկանում է առաջիկա ամռանը թիմ հրավիրել Կոնտեին:
Հիշեցնենք, որ Կոնտեն «Յուվենտուսը» գլխավորել էր 2011-2012 և 2012-2014 թվականներին:
Իտալացի մարզչի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: