ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիր առաջարկել թիմի ֆուտբոլիստին

Ֆրանսիական ՊՍԺ-ն բանակցություններ է վարում թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է Mundo Deportivo-ն։

ՊՍԺ-ն ցանկանում է երկու տարով պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին։ Նշվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է պահպանել Լիոնել Մեսսիի ներկայիս աշխատավարձը, ինչը մեծացնում է գործարքը կնքելու ակումբի շանսերը։

Նշենք, որ Լիոնել Մեսսին ֆրանսիական ակումբում տարեկան ստանում է 41 միլիոն եվրո։