«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ակումբի պաշտպան Պաբլո Մարիի մասին, ով անծանոթ տղամարդու կողմից դանակահարվել էր Միլանի արվարձանների առևտրի կենտրոնի մոտ:
«Ես հենց նոր իմացա այդ մասին: Ես գիտեմ, որ «Արսենալի» տեխնիկական տնօրենը կապ է հաստատել ֆուտբոլիստի հարազատների հետ։
Մարին հիվանդանոցում է, նրա հետ կարծես ամեն ինչ կարգին է»,- Արտետայի խոսքերը մեջբերում է BBC-ն: