Մարկո Ասենսիոն չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն գոհ է իր ներկայիս թիմից և չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը, հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն, Ասենսիոն ցանկանում է շահեկան պայմաններով նոր պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Հակառակ դեպքում հարձակվողը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից ազատ գործակալի կարգավիճակով։

Նշենք, որ նոր մրցաշրջանում Ասենսիոն Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմում չի ընդգրկվում: