Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը Իսպանիայի քաղաքացիություն է ստացել

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Էդեր Միլիտաոն Իսպանիայի քաղաքացիություն է ստացել, այդ մասին սոցցանցերի իր էջում հայտնել է լրագրող Արանկա Ռոդրիգեսը։

Նշենք, որ ավելի վաղ Իսպանիայի քաղաքացիություն էին ձեռք բերել նաև Մադրիդի «Ռեալի» ևս երկու բրազիլացի ֆուտբոլիստներ՝ Ռոդրիգոն և Վինիսիուս Ժունիորը։