Իլկայ Գյունդողանը չի տեղափոխվի Մյունխենի «Բավարիա»

Մյունխենի «Բավարիան» չի ցանկանում գնել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի։ Ինչպես հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալքը, Յուլիան Նագելսմանի թիմը հետաքրքրված չէ կիսապաշտպանի ծառայություններով:

Միաժամանակ աղբյուրը հայտնում է նաև, որ թոփ-ակումբների շարքում արդեն կան գերմանացու մի քանի հավակնորդներ։ Հիշեցնենք, որ մրցաշրջանի վերջում Գյունդողանը կարող է դառնալ ազատ գործակալ, եթե չերկարաձգի «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մյունխենի «Բավարիան» ցանկանում է գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: