Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կմնա Արքայական ակումբում։

Ինչպես հաղորդում է AS-ը, Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստվում է Մոդրիչին ևս մեկ տարով պայմանագիր առաջարկել։ Ֆուտբոլիստը զգում է, որ դեռ կարող է հանդես գալ ամենաբարձր մակարդակով, ուստի պատրաստ է ընդունել առաջարկը։

Նշենք, որ Մոդրիչի ներկայիս պայմանագիրը թիմի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին: