«Բարսելոնայի» նախկին լեգենդար հարձակվող Թիերի Անրին աջակցել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիին:
«Եթե Բարսելոնան հենց հիմա ունենար մեկ այլ մարզիչ, որը փորձեր հասկանալ, թե ինչ է կատարվում, ապա հրաբուխը կժայթքեր: Տեսեք, նրանք երկրորդն են Իսպանիայի առաջնությունում։
Մենք բոլորս գիտենք, որ Լևանդովսկին պետք է գոլ խփեր «Բավարիայի» դեմ առաջին խաղում»,- Անրիի խոսքերը մեջբերում է ESPN-ը։