Կիկե Սետյեն. ««Բարսելոնան» դեռ գումար չի վճարել ինձ»

«Վիլյառեալի» նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոստովանել է, որ «Բարսելոնան» դեռ գումար չի վճարել իրեն։

«Այդ ամենի վրա մեծ ազդեցություն ունեցավ ֆինանսական ճգնաժամը։ Ես սա ասում եմ, քանի որ նրանք դեռ ամբողջությամբ չեն վճարել ինձ:

Միևնույն ժամանակ, պատրաստ եմ նրանց տալ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Ամեն ինչ լավ է», – մարզչի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն: