«Բարսելոնան» որոշում է կայացրել Չավիի ապագայի վերաբերյալ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կշարունակի աշխատել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է COPE-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը մտադիր չէ հեռացնել 42-ամյա իսպանացուն այն բանից հետո, երբ կատալոնացիները չկարողացան Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել:

Նշենք, որ Չավին ակումբի մարզիչ է նշանակվել 2021թ.-ին: