Թյերի Անրին կիսվել է Զինեդին Զիդանի ապագայի մասին կարծիքով

Ֆրանսիացի մարզիչ Թյերի Անրին կասկածում է, որ «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան  Զինեդին Զիդանը կարող է փոխարինել Մասիմիլիանո Ալեգրիին թուրինյան ակումբում։

«Նրան կապում են բազմաթիվ ակումբների հետ, բայց ես չեմ կարծում, որ Զիզուն կցանկանա գլխավորել «Յուվենտուսը»:

Ես կարծում եմ, որ Զիդանը սպասում Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու հնարավորությանը»,- ասել է Անրին: