«Ինտերի» նախագահը խոսել է Միլան Շկրինյարի ապագայի մասին

«Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանը խոսել է ակումբի պաշտպան Միլան Շկրինյարի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների մասին

«Շկրինյարը անհավանական ֆուտբոլիստ է, և նա գիտի, որ ես ցանկանում եմ, որ նա մնա:

Ես իսկապես վստահ եմ, որ կարող եմ համաձայնության հասնել նրա հետ նոր համաձայնագրի կնքման շուրջ»,- նախագահի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Շկրինյարը Ինտերում հանդես է գալիս 2017 թվականի հուլիսից, 27-ամյա սլովակի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։