Ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն մտադիր չէ նոր պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Իտալական ակումբը նոր համաձայնագիր կքելու առաջարկ է արել 27-ամյա ֆուտբոլիստին, սակայն մերժում է ստացել:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ծեր սինյորայի» հետ հաշվարկված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում Ռաբյոն թուրինյան թիմի կազմում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ։
Portal Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 17 միլիոն եվրո: