Յուրգեն Կլոպ. «Մենք հոգնել ենք, բայց մեզ հիանալի ենք զգում»

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի արդյուքներով Ամստերդամի «Այաքսին» հաղթելու և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու մասին:

«Մենք առաջին կես ժամում լուրջ ճնշում էինք զգում «Այաքսը»լուրջ ճնշում էր գործադրում: Պետք էր ավելի մեծ ժրաջանությամբ պաշտպանվել:

Մենք դուրս եկանք փլեյ-օֆֆ, և դա լուրջ քայլ է։ Մենք հոգնել ենք, բայց մեզ հիանալի ենք զգում»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։