Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտության մասին.
«Մենք փորձում էինք թույլ չտալ, մեզ վաղաժամ դուրս թողնել պայքարից բայց դա եղավ: Այս մրցաշրջանում առաջին անգամ թիմին հուսահատված տեսա:
Այսօր մրցակիցը գերազանցեց մեզ: Այնուամենայնիվ, դեռ այլ մրցաշարեր կան, մենք սրանով չենք ավարտել»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։