CHAMPIONS LEAGUE. Հենրիխ Մխիթարյանը տպավորիչ նվաճում է կրկնել

Միլանի «Ինտերի» հայազգի կիսապաշտպան,  Հենրիխ Մխիթարյանը, յուրօրիակ նվաճման է հասել:

Մխիթարյանն դարձավ չորրորդ ֆուտբոլիստը պատմության մեջ, որը 7 տարբեր թիմերի կազմում գոլ խփեց եվրագավաթներում, հայտնում է ինսայդեր Ջուզեպպե Պաստորեն:

Ավելի վաղ նման նվաճման էին հասել Զլատան Իբրահիմովիչը, նախկին ֆուտբոլիստներ Ադրիան Մուտուն և Ջոն Քարյուն:

Նախկինում 33-ամյա ֆուտբոլիստը եվրագավաթներում գոլ էր խփել նաև Դոնեցկի «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», Լոնդոնի «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և իտալական «Ռոմայի» կազմում:

Հիշեցնենք, որ այսօր կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Վիկտորիա Պլզենի» դարպասը: