«Շալկեն» իր պաշտոնական կայքում հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Ռուվեն Շրյոդերի հեռանալու մասին։
Շրյոդերը տնօրենների խորհրդին հայտնել է անձնական պատճառներով ակումբից հեռանալու ցանկության մասին։
Նշենք, որ հոկտեմբերի 20-ին «Շալկեն» պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Ֆրանկ Կրամերին։
«Շալկեն» 10 խաղից հետո 6 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում է։