Իլկայ Գյունդողանը, գուցե վերադառնա հայրենիք

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»։ Այս մասին հայտնում է լրագրող Գրեհեմ Բեյլին իր սոցիալական ցանցերում։

Ըստ աղբյուրի՝ Գյունդողանը հետաքրքրված է Գերմանիա վերադառնալով, սակայն որոշում չի կայացնի մինչև Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության ավարտը։

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը նույնպես մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպանի հետ։

32-ամյա գերմանացին միացել է «Մանչեսթեր Սիթիին» 2016 թվականին և անգլիական ակումբի կազմում անցկացրել է 268 հանդիպում՝ դառնալով 51 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ։