Լուկա Էրնանդեսը խոսել է Մադրիդի «Ատլետիկո» հնարավոր վերադարձի մասին

«Բավարիայի» պաշտպան Լուկա Էրնանդեսը խոսել է Մադրիդի «Ատլետիկո» հնարավոր վերադարձի մասին։

«Եթե կա նման հնարավորություն, ապա ինչո՞ւ ոչ։ Այդ ակումբն ինձ տվեց ամեն ինչ, և ես նրան միշտ հաջողություն կմաղթեմ»,- պաշտպանի խոսքերն է մեջբերում COPE-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Էրնանդեսը «Բավարիայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: