«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները խոսել է Չեմպիոնների Լիգայի Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին (3:2):
«Ռեալը» մեծ ակումբ է, միշտ հաճելի է հաղթել նման ակումբներին: Թիմը հրաշալի աշխատանք կատարեց և հաղթեց, այս ամենը թիմային աշխատանքի արդյունքն է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է sports-ը:
Նշենք, որ «Լայպցիգին» ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար միայն պետք է չպարտվել Դոնեցկի «Շախտյորին»: