Էրիկ տեն Հեգը խոսել է Անտոնի Մարսիալ վնասվածքի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգը հաստատել է, որ Անտոնի Մարսիալը շարունակում է ապաքինվել վնասվածքից: Այսպիսով, ֆրանսիացի հարձակվողը չի մասնակցի Եվրոպայի Լիգայի մոլդովական «Շերիֆի» դեմ խաղին։

Նշենք, որ Մարսիալը վնասվածք էր ստացել մարզման ժամանակ, ինչի պատճառով բաց էր թողել մի քանի հանդիպում։ 

Ընթացիկ մրցաշրջանում Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: