Նեյմարը բաց կթողնի թիմի առանցքային հանդիպումներից մեկը

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի մասնակցի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հաջորդ տուրի կայանալիք Թուրինի «Յուվենտուսի» դեմ հանդիպմանը։ Ֆուտբոլիստը բաց կթողնի հանդիպումը դեղին քարտերի պատճառով։

Երեկ Նեյմարը գոլի հեղինակ դարձավ Հայֆայի «Մաքաբիի» դարպասը և օգնեց իր թիմին հաղթել 7-2 հաշվով։ Բրազիլացին այդ խաղում նույնպես դեղին քարտ ստացավ, ինչի պատճառով բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ հանդիպումը։