Չավի. «Ես շատ ուրախ եմ նրա համար»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է թիմի պաշտպան Ժյուլ Կունդեի մասին, ով թիմին միացել է այս ամառ` «Սևիլիայից»:

Նշենք, որ նախկինում ֆրանսիացին վնասվածքի պատճառով ստիպված էր բաց թողնել մի քանի հանդիպումներ, սակայն այժմ նա ապաքինվել է և արդեն հասցրել է մի քանի հանդիպում անցկացնել։

«Կունդեն հիանալի պաշտպան է։ Նա շատ արագ է, ագրեսիվ և միշտ կենտրոնացած։ Ինչպես արդեն ասացի, Ժյուլը շատ հասուն է իր տարիքի համար։ Ես շատ ուրախ եմ նրա համար»,- Չավիի խոսքերը մեջբերում է sport-ը։