«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն գնահատել է իր թիմակից Մատեո Կովաչիչի գոլը Չեմպիոնների Լիգայի «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում։ Այդ գոլը նրա համար առաջինն էր այս մրցաշրջանում:
«Ես անընդհատ կատակում եմ Կովաչիչի մասին և ասում, որ մի հարվածի, քանի որ նա հաճախ է գնդակը ուղարկում տրիբունաներ, բայց այս անգամ նրա մոտ ստացվեց: Անկեղծ ասած, ես չէի կարող հավատալ դրան»,- Ժորժինյոի խոսքերը մեջբերում է goal-ը։