Խոսեպ Գվարդիոլան հիացած է այդ ֆուտբոլիստի տաղանդով

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տաղանդի երկրպագուն է, հայտնում է The Times-ը:

Աղբյուրի համաձայն, 19-ամյա անգլիացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Գվարդիոլան կցանկանար նրան տեսնել «Մանչեսթեր Սիթիի» կազմում:

Բելինգհեմի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:

Transfermarkt-ը անգլիացի ֆուտբոլիստին գնահատում է 90 միլիոն եվրո։