Լիսաբոնի «Սպորտինգի» ղեկավար Ռուբեն Ամորիմը անկեղծացել է

Լիսաբոնի «Սպորտինգի» ղեկավար Ռուբեն Ամորիմը խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ակումբ հնարավոր վերադարձի մասին։ 

«Ռոնալդուն դեռևս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Ակումբում բոլորը երազում են նրա վերադարձի մասին, բայց մենք դրա համար գումար չունենք։

Նա շատ բարձր աշխատավարձ ունի։ Այժմ նա «Մանչեսթեր Յունայթեդում» է, որտեղ խաղաժամանակ չի ստանում։ Սա խնդիր է նրա համար»,- Ռուբեն Ամորիմի խոսքերը մեջբերում է goal-ը: