«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վերադառնում է մեկնարկային կազմ

«Բարսելոնայի» աջ պաշտպան Էկտոր Բելերինն այսօր մեկնարկային կազմում կլինի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Մյունխենի «Բավարիայի» դեմ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

Նախկինում ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց էր թողել մի քանի հանդիպումներ։

Այս մրցաշրջանում Էկտոր Բելերինն ընդամենը երեք հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում։