«Բարսելոնան» որոշում է կայացրել «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեսի հետ կապված

Կատալոնական «Բարսելոնան» որոշում է կայացրել պայմանագիր կնքել «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեսի հետ՝ փոխարինելու Սերխիո Բուսկետսին, ում պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ, հայտնում է լրագրող Խոակիմ Պիերան։

Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբն արդեն վերջնական որոշում է կայացրել պորտուգալացու հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Ֆուտբոլիստի հետ համաձայնեցվել են անձնական պայմանները, ապա տրանսֆերի գումարի շուրջ պայմանավորվածություն կա «Վուլվերհեմփթոնի» հետ։