Մանուել Լոկատելլի. «Հիմա շատ դժվար է բառեր գտնելը»

Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Մանուել Լոկատելլին խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում Լիսաբոնի «Բենֆիկայից» կրած պարտության մասին (3:4):

«Հիմա դժվար է բառեր գտնել։ Վերջին 20 րոպեների ընթացքում մենք ցույց տվեցինք, որ կարող ենք իսկական թիմային ֆուտբոլ ցուցադրել, բայց դա բավարար չէր։ Պետք էր այդպես խաղալ ողջ հանդիպման ընթացքում։ Այո, «Յուվենտուսը» պարտվեց, բայց մեր արձագանքը վերջին 20 րոպեներին հուսադրող էր», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: