Անտոնիո Ռուդիգեր. «Ցանկանում էինք հաղթել, բայց չստացվեց»

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կայացած «ՌԲ Լայպցիգի» դեմ արտագնա պարտության մասին (3:2):

«Խաղի սկզբում մենք դանդաղ գործեցինք: Անկյունայիններից հետո երկու գնդակ բաց թողեցինք, որից հետո շատ դժվար էր վերադառնալ խաղ։ Մրցակիցը, ընդհակառակը, թափ էր հավաքում:

Բայց մենք չպետք է արդարացումներ փնտրենք մեզ համար։ «Ռեալը» ցանկանում էր հաղթել, բայց չստացվեց»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։