«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդին փոխարինել Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում:
«Ֆուտբոլիստը հանդիպումից առաջ ջերմություն ուներ, Կանսելոն նույնպես։ Նրանք հոգնել էին, ուստի ես որոշեցի փոխարինումներ կատարել»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» 11 միավորով գլխավորում է G խումբը, իսկ վերջին խաղում նրանք կմրցեն «Սևիլիայի» հետ։