Պաշտոնական. Կիկե Սետյենը՝ «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ (լուսանկար)

Իսպանական «Վիլյառեալը» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնում Կիկե Սետյենի նշանակման մասին:

Կողմերը կնքել են երկու տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ 64-ամյա Սետյենը 2015-2020 թվականներին աշխատել էր Լա Լիգայում՝ երկուական տարի գլխավորելով «Լաս-Պալմասն» ու «Բետիսը», կես տարի՝ կատալոնական «Բարսելոնան»:

¡Quique Setién, nuevo entrenador del Villarreal CF!

¡Bienvenido, @QSetien ?!

— Villarreal CF (@VillarrealCF) October 25, 2022