Ֆլորենտինո Պերեսը վիրահատվել է

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վիրահատվել է:

Բժիշկները 75-ամյա իսպանացու թոքերից հեռացրել են բարորակ գոյացություն, հայտնում է As-ը։

Պերեսը մի քանի օրից կապաքինվի, հավելենք, որ այդ պատճառով նախագահը թիմի հետ չի մեկնել Գերմանիա, որտեղ հոկտեմբերի 25-ին «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կմրցի «Լայպցիգին» հետ: