«Բարսելոնան» մտավախություն ունի

Կատալոնական «Բարսելոնան» կասկածում է «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեսի տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ տնտեսական տեսանկյունից Նևեսի ձեռքբերումը խնդիր չի լինի «Բարսելոնայի» համար։ Բայց ակումբի ղեկավարությունը դեռ կասկածում են, որ պորտուգալացին երաշխավորված է «Կամպ Նոուում» խաղալ Չավի Էրնանդեսի թիմում։

2017 թվականից Նևեսը հանդես է գալիս անգլիական «Վուլվերհեմփթոնի» կազմում։ Ֆուտբոլիստը «գայլեր» է տեղափոխվել նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք խաղում էին Չեմպիոնշիփում։

Ամռանը կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված էին նաև այլ ակումբներ, որոնց թվում էր նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։