Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է տհաճ պատմության մեջ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով նախկինում հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում», հրաժարվել է ցուցմունք տալ իտալացի դատախազներին խարդախության գործով, որի հիմնական մեղադրյալը «ծեր սինյորայի» նախագահ Անդրեա Անյելլին է։ Այս մասին սոցիալական ցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Տանկրեդի Պալմերին։

Նշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը 2018-2022թթ.-ը հանդես է եկել թուրինյան ակումբի կազմում։

Կրիշտիանուն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 134 հանդիպում՝ դառնալով 101 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։