Արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մերժել է իսպանական ակումբ գլխավորելու առաջարկը:
ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Պոչետինոն հրաժարվել է գլխավորել իսպանական «Վիլյառեալը», հաղորդում է sports-ը:
Նշենք, որ ավելի վաղ Մաուրիսիո Պոչետինոն կարող էր աշխատանքի անցնել «Ասթոն Վիլլայում» որը վերջերս աշխատանքից ազատեց Սթիվեն Ջերարդին:
Այնուամեայնիվ, այդ պաշտոնը ստանձնեց իսպանացի մասնագետ Ունայ Էմերին: