Գերմանիայի հավաքականի նախկին մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքի:
«Ես մտադրություն ունեմ վերադառնալու մարզչական աշխատանքի։ Ես նորից մոտիվացված եմ զգում, հիմա ֆուտբոլ եմ դիտում։
Եթե ինձ հետաքրքիր աշխատանք առաջարկեն, ես պատրաստ եմ։ Բայց նախ ուզում եմ գոնե մեկ անգամ որպես հանդիսատես այցելել Աշխարհի Առաջնություն»,- մարզչի խոսքերը մեջբերում է Kicker-ը։