«Այաքսի» կիսապաշտպան Էդսոն Ալվարեսը հայտնվել է «Բարսելոնայի» տրանսֆերային թիրախում։
Կատալոնական ակումբն ակտիվորեն փոխարինող է փնտրում Սերխիո Բուսկետսին, ով, ամենայն հավանականությամբ, կանցկացնի իր վերջին մրցաշրջանը թիմում։
Ըստ Sport-ի, «Բարսելոնայի» ղեկավարությունը մի քանի ամիս հետևել են Ալվարեսի ելույթներին «Այաքսում», սակայն ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով ամստերդամցիների անհամեստ խնդրանքը կարող է լուրջ խնդիր դառնալ «Բարսելոնայի» համար։