Անտուան ​​Գրիզման․ «Փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի օգնեմ թիմին»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը խոսել է Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում «Բետիսի» նկատմամբ տոնած հաղթանակը (2:1)։

«Սկզբում մեզ համար դժվար էր, բայց պաշտպանությունում մենք շատ լավ աշխատանք կատարեցինք: Երկրորդ գոլը մեզ հանգիստ տվեց, իսկ հետո Ֆեկիրի գոլը, որը տպավորիչ էր, մեզ դժվարության մեջ գցեց։

Փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի լավացնեմ ու հնարավորինս շատ օգնեմ թիմին»,- Գրիզմանի խոսքերը մեջբերում է GSFN-ը: