«Բարսելոնան» մտադիր է վաճառել թիմի կիսապաշտպանին

«Բարսելոնան» պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիին, հայտնում է El Nacional-ը:

Հիշեցնենք, որ 25-ամյա կոտդիվուարցին իսպանական ակումբ է տեղափոխվել անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Portal Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 45 միլիոն եվրո: