Ադրիեն Ռաբիոն կարող է տեղափոխվել Իսպանիա

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն 2023 թվականի ամռանը կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Բարսելոնա»:

Այս մասին հայտնում է Calciomercato.it-ը: Աղբյուրի փոխանցմամբ, Չավին անձամբ է ցանկանում թիմ հրավիրել ֆրանսիացի ֆուտբոլիստին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» անցած ամառ ձախողվել է Ռաբիոյի բարձր պահանջների պատճառով: