Անսու Ֆատին դժգոհ է «Բարսելոնայի» մարզչական շտաբից

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին ցանկանում է ավելի հաճախ հայտնվել կատալոնացիների մեկնարկային կազմում։ Ֆուտբոլիստը դժգոհ է թիմում ստացած խաղաժամանակից, հայտնում է լրագրող Ժոան Ֆոնտեսը։

Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա վինգերը ցանկանում է մեկնարկային կազմի ֆուտբոլիստ դառնալ, սակայն գլխավոր մարզիչ Չավին դեռ վստահ չէ այդ հարցում։ Մարզչական շտաբը կարծում է, որ դրա համար դեռ վաղ է։

19-ամյա Ֆատին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։