«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն «Ատլետիկի» հետ խաղից հետո բուժզննում է անցել, ինչի հետևանքով նրա մոտ հայտնաբերվել է ձախ ուսի կոտրվածք, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նրա ապաքինման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ։
Կիրակի օրը «Կամպ Նոուում» կայացած Լա Լիգայի 11-րդ տուրի խաղն ավարտվել է 4։0 հաշվով՝ հօգուտ կատալոնացիների։
Գոլերից մեկը խփել է Սերժի Ռոբերտոն, ով եղել է մեկնարկային կազմում և վնասվածքի պատճառով խաղադաշտից հեռացել է 87-րդ րոպեին։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Սերխին «Բարսայի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։