Չավի. «Դեմբելեն վճռեց հանդիպման ելքը»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում տարած հաղթանակը:

«Մենք ակնկալում էինք, որ խաղը կլինի արագ և ինտենսիվ, որ մրցակիցը կգնա գրոհի ուստի հագեցրինք կիսապաշտպանությունը:

Դեմբելեն վճռեց հանդիպման ելքը։ Մենք արդեն առաջին կեսում լուծեցինք հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։